Տեր-Պետրոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Արցախի իրավիճակը

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնում է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Աղբյուրը նշում է, որ հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի։

«Զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները»,– գրել է Մուսինյանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան։

Դիտումների քանակը: 3698
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին