Տնտեսագիտական համալսարանի թիմը պարրտության է մատնել Պորտոյի համալսարանի թիմին

Будапешт

Հուլիսի 24-ից մինչև 28-ը Բուդապեշտում (Հունգարիա) անց է կացվելու շախմատի Եվրոպական ունիվերսիադան, որին մասնակցում է տղամարդկանց 21 և կանանց 8 թիմ: Այս անգամ Հայաստանը ներկայացված է միայն տղամարդկանց պայքարում: Հայաստանի Տնտեսագիտական պետական համալսարանի թիմի կազմում են գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Մեկնարկային տուրում տղաները հաղթել են Պորտոյի համալսարանի թիմին՝ 1,5:0,5: Տիգրան Հարությունյանը պարտության է մատնել Անդրե Վենտուրա Սքուզային, Տիգրան Ս. Պետրոսյանը ոչ-ոքի է ավարտել Ռիկարդո Մարկեսի հետ:

Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին Հունգարիայի համալսարանական սպորտի ֆեդերացիայի (HUFS/MEFS) նախագահ Նորբերտ Ֆոգարասին (Norbert Fogarasi), Հունգարիայի շախմատի ֆեդերացիայի վարչության անդամ Լիվիու Մատակը (Liviu Matac) և ուրիշներ: Մրցաշարը կանցկացնեն շվեյցարական համակարգով` տղամարդիկ կխաղան 9 տուր, իսկ կանայք` մեկ շրջանով (7 տուր): Ժամանակի վերահսկում 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Դիտումների քանակը: 4626
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին