Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ»,- հայտնում է աղբյուրը` հավելելով, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Նշվում է նաև, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան