Թշնամին կրկին կրակել է դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ

կոմբայն

Ադրբեջանական զինուժն այսօր երկրորդ անգամ խախտել է հրադադարը։ Այդ մասին հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3898
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին