Թուրքական կազմակերպությունը ճանաչել է 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը

maxresdefault

Կոլորադոյում գործող «Multicultural Mosaic Foundation» (MMF) հիմնադրամ հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից, ճանաչել է 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը։

Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ երեք տարի առաջ ստեղծվել է հանձնաժողով՝ ուսումնասիրելու Օսմանյան կայսրության հայ բնակչությանը վերաբերող 1915-ի իրադարձությունները:

Երեք տարի հանձնաժողովի անդամները մասնակցում էին օսմանյան և հայոց պատմության և ցեղասպանությունների գիտնականների հետ դասախոսություններին և քննարկման հարթակներին: Նրանք հանդիպեցին Ցեղասպանությունից փրկված հայերի հետնորդների հետ, ուսումնասիրեցին գիտական աշխատանքներ, դիտեցին վավերագրական ֆիլմեր:

Արդյունքում, հանձնաժողովը որոշեց քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, և դրա անդամների մեծ մասը այդպես վարվեց:

Կոմիտեի որոշումը ներկայացվեց MMF-ի խորհրդին, որը հետևեց հանձնաժողովի օրինակին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը մարտի 7-ին:

Դիտումների քանակը: 6211
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին