Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայմանով

Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանները։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Կարսում իր հանդիպումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը։

Վերջինս հայտնել է, որ այս հարցը կախված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից։

«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցումները կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առևտրաշրջանառությունը կավելանա»,- նշել է նա` հավելելով, որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել բոլոր ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։

Այսօր հայ-թուրքկան հարաբերություններից խոսել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա նշել էր, որ Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու իրենց նախագահը։ Եվ որ «Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար։

Դիտումների քանակը: 3969
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին