Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, Bayraktar հարվածային ԱԹՍ—ների նոր խմբաքանակ է ստացել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Թե քանի միավոր Bayraktar է Թուրքիան ուղարկել Ուկրաինա, աղբյուրը չի բացահայտում։ Ռեզնիկովը նշել է՝ սպասվում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն այլ երկրներից էլ որպես օգնություն ստանալու է Javelin հրթիռային համալիրներ և Stinger շարժական զենիթահրթիռային համակարգեր։
Հայտնի է, որ մինչ այս Ուկրաինան Թուրքիայից առնվազն 18 միավոր թուրքական Bayraktar ԱԹՍ էր գնել, որոնք փետրվարի 24-ից մինչ օրս օգտագործվել են Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններում։ Թուրքիան ու Ուկրաինան նախատեսում էին նաև 48 միավոր Bayraktar-ների համատեղ արտադրություն Ուկրաինայի տարածքում, բայց այս ծրագիրը, հավանաբար, հետաձգվել է։
Թողնել պատասխան