Ուկրաինան դիմել է ԱՀԿ և բողոքարկել Հայաստանի կողմից կիրառվող հակամենաշնորհային մաքսատուրքերը

18_07_17_1531846117

Ուկրաինան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և բողոքարկել Հայաստանի և Ղրղզստանի կողմից որոշակի տեսակի ուկրաինական պողպատե խողովակների նկատմամբ կիրառվող հակամենաշնորհային մաքսատուրքեր։

Այս մասին հաղորդում է Reuters-ը, հղում անելով ԱՀԿ-ի փաստաթղթերին:

“Ուկրաինան հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության երկու անդամ պետությունները պետք է աստիճանաբար վերացնեն տուրքերը՝ որոնք ավելի բարձր են քան անհրաժեշտ է, սխալ են և հիմնված անկատար ընթացակարգերի և կանոնակարգերի վրա”, — գրել է Reuters-ը։

Ինչպես նշում է ИА REGNUM-ը՝ Ուկրաինան արդեն ներկայացրել է  նման բողոք ԱՀԿ Մաքսային միության երրորդ անդամի` Ղազախստանի դեմ: ԱՀԿ կանոնների խախտմամբ մեղադրվող երկրները ունեն 60 օր այս հարցը լուծելու համար, հակառակ դեպքում Ուկրաինան կարող է ԱՀԿ-ից խնդրել, որպեսզի նա որոշում կայացնի:

 

 

Դիտումների քանակը: 4601
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին