Ութ-ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի

41009

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ:

Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։

Հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն։

Մեծ Փարիզի «Ոսկե եռանկյունու» ճիշտ կենտրոնում գտնվող վարժարանի շենքը, որը համարվում է Սփյուռքի պատմության ամենախորհրդանշական հաստատություններից մեկը, Մխիթարյանների սեփականությունն է: Վարժարանը հիմնվել է 1834թ. Լուի-Ֆիլիպ թագավորի հրամանով, ներկայիս շենքում սկսել է գործել 1928 թվականից և կրթել է հայ պատանիների ու երիտասարդների բազմաթիվ սերունդների: Վերջին տարիներին այն կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև: Մխիթարյան միաբանությունը բավարար միջոցներ չունի վերանորոգելու և որպես մշակութային ու կրթական օջախ ծառայեցնելու ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այն ազգային հարստություն է, փորձ է արվում գտնել ճիշտ լուծումներ։

Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն ասել է, որ հինավուրց այս վարժարանն ունի հարուստ պատմություն և Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից է։ «Այն հայության տունն է, Հայաստանի մի փոքրիկ կտորը, որը հարուստ է պատմական ու մշակութային արժեքներով»,-ընդգծել է նա։
https://youtu.be/DWqkwUM-Ofo

Դիտումների քանակը: 4705
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին