Վագիֆ Խաչատրյանի հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։
Թողնել պատասխան