Վրաստանը կրկին մերժեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը

ezgif.com-gif-maker

«Պատժամիջոցների կիրառման վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է: Մենք կրկնում ենք, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չենք միանա այդ պատժամիջոցներին, քանի որ մեզ համար առաջնահերթը վրացական պետության և վրաց ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին», — հայտարարել է Կոբախիձեն։

Կոբախիձեն սադրանքների մեջ մեղադրեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին, ովքեր ներկայացնում են Ազգային միացյալ շարժումը։ Նա նաև շեշտեց, որ Սահակաշվիլին իր սադրիչ գործողություններով ոչ միայն պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, այլև պահանջում է որպեսզի Վրաստանը միանա ռազմական գործողություններին։

«Ազգային միացյալ շարժման այդ սադրիչ արշավին միանում են նաև նրանց օտարերկրյա լոբբիստները, որոնք ևս կոչ են անում վրացական իշխանություններին միանալ պատժամիջոցներին», — հավելել է Կոբախիձեն` հավելելով, որ Ուկրաինայի քաղաքական և հումանիտար աջակցությանը զուգահեռ՝ Վրաստանի կառավարությունն անզիջում և սկզբունքորեն կանգնած է և պաշտպանում է վրաց պետության և վրաց ժողովրդի շահերը։

Դիտումների քանակը: 4146
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին