Ադրբեջանի ՊՆ-ում ևս սպաներ են ձերբակալվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ևս երեք զինծառայողներ ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով։ Այդ մասին գրում է ադրբեջանական մամուլը։

Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ ցամաքային զորքերի ֆինանսական բաժնի պետ Բայրամով Բայրամ Խալիլ օղլուն (մեղադրվում է 2 միլիոն 635 հազար մանաթ (1,5 միլիոն դոլար) յուրացման մեջ), Սերկերովի զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆարահիմ Ֆազիլ օղլուն և սպա Ալիզադե Վուսալ Ադալաթ օղլուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձեմ, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊՆ ֆինանսական վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Խալաֆովին, ով յուրացրել էր 10 միլիոն մանաթ (5,7 միլիոն դոլար)։

Դիտումների քանակը: 3968
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին