Ադրբեջանում ևս մահացել է երկրի ղեկավարի անվտանգության պետը

xazer

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ մահացել է Ալիևի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թառլան Գադիրովը։

Համաձայն աղբյուրի Գադիրովը մահացել է Բաքվի մարզասրահներից մեկում։ Պաշտոնապես տեղեկացնում են, որ շտապօգնությունը` ժամանելով մարզասրահ, ոչինչ անել չի հասցրել։

Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ին էլ 54 տարեկան հասակում Երևանում մահացել էր Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։

Հայրապետովը 1991թ-ից մինչև 2018թ-ը եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Հայրապետովը միակն էր, ով ներկա էր Ալիև Փաշինյան վերելակային հանդիպմանը։ Նա հրաժարական էր տվել 2019 թվականի հոկտեմբերին։

Դիտումների քանակը: 4112
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին