Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը պաշտոնական տվյալներով 224 է, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։
Թողնել պատասխան