Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը հայտնում է, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում։ Այդ մասին նա հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում կցելով Աղավնո գյուղում կատարած իր լուսանկարը։
Չի բացառվում, որ Էյնուլա Ֆաթուլաևի նշված հայկական շտաբում հայտնվելը հնարավոր է դարձել արցախյան իշխանությունների շնորհիվ։
Իր իսկ կողմից ղեկավարվող հարթակում նա գրել է, որ առաջիկա օրերին ռեպորտաժների շարք է հրապարակելու Բերձորն (Լաչին) ու Աղավնոն (Զաբուխ) «անօրինական օկուպացրած» հայերի տարհանման մասին։ Նա նաև նշել է, որ իբրև թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն հայկական կողմը նշված հատվածներից օգոստոսի վերից սեպտեմբերի սկիզբը պետք է տարհանի Բերձորի և Աղավնոյի բնակիչներին։
Հավելենք, որ այս կայքը ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հարթակներից մեկն է։
Տեղեկացնենք, որ այդ հարցի շուրջ ՀՀ իշխանությունների և պաշտոնական ՌԴ-ի դիրքորոշումների համաձայն այլընտրանքային ճանապարհը պետք է շահագործվի 2023 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բնականաբար Բերձորի և Աղավնոյի բնակիչների հապճեպ հայաթափումը հակասում է եռակողմ հայտարարությանը։
Թողնել պատասխան