Ադրբեջանը ռուս խաղաղապահներին մեղադրում է հայկական զինտեխնիկային ուղեկցելու մեջ

Սահման

Ադրբեջանի զինված ուժերը տեսանյութ են հրապարակել` վստահեցնելով, թե իբր տեխնիկական հսկողության միջոցներն արձանագրել են ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ Հայաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժը։ Այդ մասին գրում է Թուրան լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության մարտի 11-ի հաղորդագրությանը։

Աղբյուրը նշում է, որ տեսագրությունը կատարվել է Ստեփանակերտ-Խալֆալի-Լիսագոր ճանապարհահատվածին և հայկական զինտեխնիկայի տեղաշարժն ուղեկցում են ՌԴ  խաղաղապահները։

«Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է հասկանա իր պատասխանատվությունն այս գործընթացում և պետք է անխափան կատարի իր պարտավորությունները»,- նշում է աղբյուրը։

Պաշտոնական Բաքուն կրկին անգամ բարձրաձայնում է Լաչինի [Բերձոր] ճանապարհի ադրբեջանա-հայկական սահմանի վերջին կետում Ադրբեջանի անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։

Դիտումների քանակը: 3814
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին