Ադրբեջանը շարունակում է հետապնդել նույն ցեղասպան նպատակները. ՄԻՊ

ՄԻՊ

Այսօր ադրբեջանական կողմը շուրջ 20 րոպե կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Արձագանքել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ փամփուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։

«Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն` խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է հրաձգային զինատեսակի 8 գնդակ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան»,- գրել է պաշտպանը։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։

Ըստ Ստեփանյանի, միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները, և ըստ այդմ միջազգային հանրության աչքին «թոզ փչելու» ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։

«Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները»,- հավելել է պաշտպանը:

Դիտումների քանակը: 4233
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին