ՀՀ վարչապետը մարտի 25-ին այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա։ Վարչապետին ուղեկցում էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։
Վարչապետին ներկայացրել են այնտեղ ինչպես ստեղծված պայմանները, առկա ենթակառուցվածքները՝ այնպես էլ առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք այսօր հանդիպում կունենան Ֆինլանդիայի հավաքականի հետ կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ: Ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին այսօրվա խաղում։
Թողնել պատասխան