Անհայտ անձը տեղեկացրել Է, թե Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Աղբյուրը, մասնավորապես, նշում է, որ «Շերեմետևո» օդանավակայանն անանուն հաղորդագրություն է ստացել առ այն, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, որը պետք է ժամանի նշանակման կետի օդանավակայան, «ականապատվել» է։ Համապատասխան մարմիններն այժմ ստուգումներ են իրականացվում։
Հաղորդագրությունից տեղեկանում ոնք, որ «Շերեմետևո» օդանավակայանը ներկայումս աշխատում է բնականոն ռեժիմով։
Հիշեցնենք, որ նմանատիպ ահազանգ էր եղել նաև մարտի 17-ին, որն ավելի ուշ պարզվեց, որ կեղծ տեղեկություն էր։
Թողնել պատասխան