Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հետ։
Հանդիպմանը կողմերն քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման, Վրաստանում հայալեզու դպրոցներում Հայոց լեզվի դասաժամերի ու դասագրքերին առնչվող հարցեր։
Արայիկ Հարությունյանը բարձրացրել է հայալեզու դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հարցը։
Կողմերը պայմանավորվել են Հայաստանում նախարարությունների վերակազմավորման գործընթացից հետո զարկ տալ երկու նախարարությունների ենթակայության տակ գտնվող ոլորտային ուղղություններով երկկողմ աշխատանքային խմբերի սերտ համագործակցությանը։
Թողնել պատասխան