Արայիկ Հարությունյանի հանդիպումը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ

61819965_1396395277169744_1144913112881692672_n

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հետ։

Հանդիպմանը կողմերն քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման, Վրաստանում հայալեզու դպրոցներում Հայոց լեզվի դասաժամերի ու դասագրքերին առնչվող հարցեր։

Արայիկ Հարությունյանը բարձրացրել է հայալեզու դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հարցը։

Կողմերը պայմանավորվել են Հայաստանում նախարարությունների վերակազմավորման գործընթացից հետո զարկ տալ երկու նախարարությունների ենթակայության տակ գտնվող ոլորտային ուղղություններով երկկողմ աշխատանքային խմբերի սերտ համագործակցությանը։

Դիտումների քանակը: 4430
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին