Այսօր՝ հոկտեմբերի 5-ին ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։
Ինչպես տեղեկացանք Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում Պիեր-Էմանուել Դուկրուեն գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության համապատասխան պետական կառույցների ու Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։
Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի առաքելությանը:
Թողնել պատասխան