Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող մի տղամարդ։
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:
1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները»,- հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Որոշ տեղեկություններով հիվանդը մեկ շաբաթ առաջ ստուգվել էր, և նրան շտապ վիրահատելու ցուցում կար։ Սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով անհնար էր նրան տեղափոխել Երևան։ Հիվանդին պետք է տեղափոխեն Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ սրտի բաց վիրահատության կենթարկվի։
Թողնել պատասխան