Արցախում երեխաներ են թունավորվել տանը օգտագործվող քիմիական նյութերից

61c04351d89b211c41c29-779x935

“Սույն թվականի հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։

Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետևանքով թունավորվել էր 2017թ ծնված մայրաքաղաքի մանկահասակ երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել 2018թ ծնված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկահասակը։ 

Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները, բայց այն, որ այս պատահարների անմիջական պատճառահետևանքը ծնողների անուշադրությունն է, կարծում ենք հասկանալի է բոլորիս։ 


Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական և մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետևանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետևել և նախականխել նման դեպքերի կրկնությունը”։

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դիտումների քանակը: 4790
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին