Արդյո՞ք թմրանյութերի ապաքրեականացումը ճիշտ է. Ստեփանակերտում անցավ «Հոգեկան առողջության պահպահման հիմնախնդիրներ և սուիցիդների կանխարգելում» թեմայով սեմինար

Նոյեմբերի 2-ին Ստեփանակերտում Եվրոպա հյուրանոցի կոնֆերանսի դահլիճում կայացավ 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից կազմակերպված գիտաժողովը, որի ընթացքում  քննարկում են կազմակերպել «Հոգեկան առողջության պահպահման հիմնախնդիրներ և սուիցիդների կանխարգելում» թեմայով սեմինար:

Միջոցառումը իրականացվել է Էմպաթիա բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ:

Ողջունելով ներկաներին, հոգեբույժ Հակոբ Հակոբյանը իր  խոսքում  առանձնանշեց հոգեկան առողջության կարևորությունը, նամանավանդ 21-րդ դարում:  Հակոբ Հակոբյան

Սեմինարի մասնակիցները մասնավորպաես հանդես են եկել հետևյալ թեմաների շուրջ դասախոսություններով․

Արմեն Սողոյան՝ հոգեբույժ — «Հոգեկան առողջության պահպահման հիմնախնդիրները Արցախում»

Արմեն Սողոյան

Անահիտ Լալայան՝ Էմպաթիա բժշկական կենտրոնի տնօրեն, հոգեբան — «Հոգեկան առողջության պահպահման հիմնախնդիրները Արցախում»

Անահիտ Լալայան

Սամվել Սուքիասյան՝ բժշկական գիտությունների դոկտոր(1996) և պրոֆեսոր(2001), հոգեբան — «Սուիցիդի հիմնախնդիրը հոգեբուժության մեջ»

Սամվել Սուքիասյան

Լիլիթ Բաղդասարյան՝  Հ.Գ.Թ. Հոգեսոցիալական կարգավորման  կենտրոնի հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի դոցենտ, հոգեբան — «Կպչուն սեւեռուն խանգարումների հոգեբանական ասպեկտները եւ հաղթահարման ուղիները»

Լիլիթ Բաղդասարյան

Մի փոքր ընդմիջումից հետո՝  հոգեբույժ Մարինե Արսենյանը ներկայացել է «Աուտիզմը եվ զարգացման ընդհանուր խանգարումները հոգեբուժության տեսանկյունից» թեմայով:Մարինե Արսենյան

 

Առաձնահատուկ ուշադրության է արժանացել Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի դիսպանսերային բաժնի վարիչ Արտաշես Թումանյանի կողմից ներկայացված «Թմրամոլության բուժում և կանխարգելիչ ծրագրեր» թեմայով դասալսումը, որը արժանացավ բուռն քննարկումների:

Ելույթի ընթացքում շոշափվեցին թմրադեղերի ապաքրեականացման հասարակության լայն տարածում ստացած թեման:
Արտաշես Թումանյան

Դիտումների քանակը: 5856
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին