Արգիշտի Քյարամյանը նշանակվելու է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

ԱՔ

ՀՀ կառավարության դռնփակ նիստի այսօրվա օրակարգով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանն ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018-ի հուլիսին, իսկ Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այնուհետև Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Նա պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան երրորդ պատերազմի ամենաթեժ հատվածում։

Հուլիսի սկզբին հայտնի դարձավ նաև, որ Արգիշտի Քյարամյանին Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Արիության մեդալով:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ Քյարամյանը պարգևը ստացել է մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի համար։ Արիության մեդալը շնորհվում է կոնկրետ ծառայությունների համար։

Դիտումների քանակը: 4453
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին