Արզիկ Հարությունյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 10 տարի ժամկետով

Արզու

Արզիկ Հարությունյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման պետական դավաճանություն կատարելու համար։ Այդ մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

«Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով»,- նշում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է պետական դավաճանության դեպք։

ԱՀ ԱԱԾ հայտնել էին, որ Արցախի Հանրապետւթյան քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Արզիկ Հարությունյանի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ ում տիրող իրավիճակի, աոանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում:

Արզիկ Հարությունյանը գործակալների հետ հանդիպել է Կիևում և Թիֆլիսում ու գումարի օծանելիքի, պայուսակի և Iphone 11 մոդելի հեռախոսի դիմաց փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները:

Դիտումների քանակը: 5085
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին