Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ տղաներ են ծնվել։
Այս նշանակալի համալրումով Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում ապրող Այդինյանների ընտանիքում երեխաների թիվը հասավ 5-ի՝ չորս եղբայր, մեկ քույր:
Բուժհաստատության գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի խոսքով եղբայրներն անհաս են լույս աշխարհ եկել և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։
«Եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,- հայտնել է Օսիպովը։
Չնայած բժիշկների հորդորներին եռյակի մայրը` Գայանե Այդինյանը, հրաժարվել է մեկնել Երևան և իր բալիկները լույս աշխսրհ են եկել Արցախի Հանրապետությունում։
Ընտանիքում մեծացող տասնամյա տղան և տասներկուամյա աղջիկն արդեն անուններ են ընտրել եղբայրների համար:
Թողնել պատասխան