“Այն ցավակցությունը, որը չի բացում արդարության ճանապարհը, վերքին դարման չի լինի” — Կարո Փայլան

paylanyerevan

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ապրիլի 24-ին Ռեջեփ Էրդողանի կողմից կատարաց հայտարարությանը և երկու գրառում հրապարակել իր Twitter-ում։

“Նախագահ Էրդողանը ապրիլի 24-ի տարելիցին նախագահականում  իր ելույթի ընթացքում ասել է, որ հայերի աքսորը այդ ժամանակահատվածում ամենաողջամիտ քայլն էր։ Դրանով Էրդողանը Թալեաթի, Ջենալի, Էնվերի և նրանց կողմնակիցների կողմից հայերի դեմ կատարած քաղաքականությանը տեր կանգնեց։ Հարյուր չորս տարի անցավ, բայց ցավոք մտածելակերպը նույնը մնաց”, — նշված է առաջին գրառման մեջ։

Իսկ երկրորդ գրառման մեջ Կարո Փայլանն նշել է, որ նախագահի կողմից հրապարակված ցավակցական ուղերձում ասվել է․ «Այս տարի էլ հարգում եմ առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը»:

Փայլանը նշել է, որ այդ հայտարարության մեջ ոճրագործ չկա: Հայ ժողովուրդը ոչնչացվել է պետության  կողմից ընդունված որոշմամբ: Այն ցավակցությունը, որը չի բացում արդարության ճանապարհը, վերքին դարման չի լինի:

Դիտումների քանակը: 4484
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին