Ազգային ժողովի օրինագիծը և Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Ազգային ժողովի դիմաց

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին մշակել և ներկայացրել էին Ազգային ժողով մի նախագիծ և նույն օրը, ժամը 19․30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրեց, որպեսզի օրինագիծը դնի քվեարկության։

Խորհրդարանը ընդունեց այդ օրինագիծը, որը նախատեսում է Ազգային ժողովի լուծարման կանխարգելում այնպիսի իրավիճակի դեպքում, երբ խորհրդարանը պետք է ընտրի երկրի վարչապետին, իսկ ինչ-որ պատճառերով քվեարկության գործընթացը բարդ կամ անհնար է, օրինակ, ԱԺ-ի գործունեության արգելափակումը:

Իմանալով ԱԺ-ի արտահերթ նիստի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի շրջանակում դիմեց հայ ժողովրդին և կանչեց Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի։

 

«Այս քվեարկությամբ և այս օրինագիծը շրջանառության մեջ դնելով, ՀՀԿ-ն և այն ուժերը, որոնք օգնում էին նրանց պաշտոնապես հայտարարեցին իրենց որպես հակահեղափոխական ուժ։ Սակայն հակահեղափոխությունը Հայաստանում որևէ շանս չունի, քանի որ ոչ ոք չի կարող զրկել ժողովրդին իր հաղթանակից»,-հայտարարեց վարչապետը։

Վարչապետը նաև ավելացրեց, որ ՀՀԿ-ն պետք է վերանա երկրի քաղաքական կյանքից, այլ հակահեղափոխական ուժերի հետ։

Քվեարկությունից հետո ժամեր շարունակ պատգամավորները էին կարողանում լքել Ազգային ժողովը՝ երևանցիները փակել էին մուտքերը։ ՀՀ վարչապետը պատգամավորների հետ հանդիպումից հետո նշեց, որ ինքը շուտով հրաժարական կտա, հնարավոր է, որ հոկտեմբերի 11-12 ընկած ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց հրամանագիր նոր նախագծի փոփոխությունների օգտին քվեարկած նախարարների պաշտոնանկության մասին:

Վարչապետը նաև նշեց, որ այսուհետ ԱԺ-ի այգու դռները բաց են լինելու ժողովրդի համար։

Դիտումների քանակը: 4933
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին