Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց կայացած ցույցը

20210509_153656

Ադրբեջանական ոստիկանությունը շաբաթ օրը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների՝ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի ընդդիմադիրները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել ռուսաստանցի խաղաղապահների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված շքերթի դեմ։

«Մենք պահանջում ենք, որ պաշտնական Բաքուն սկզբունքային մոտեցում ցուցաբերի և հստակ գործողություններ ձեռնարկի շքերթը կանխելու ուղղությամբ։ Նման շքերթի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում է նշանակում», — նշված է «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ։

«Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, գնա տուն» կարգախոսների ներքո կազմակերպված բողոքի ակցիան շարունակվել է մի քանի րոպե։ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով` բողոքի գործողության մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության մեկ տասնյակից ավելի ակտիվիստների։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակցիան ճնշվել է, քանի որ այն չի հաստատվել քաղաքային իշխանությունների կողմից:

Դիտումների քանակը: 4446
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին