Բերձորում և Աղավնոյում տների հրկիզման առթիվ քրեական գործերի հարուցումը մերժվել է

Աղավնո

Օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով։ Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ»,- նշում են ոստիկանությունից` հավելելով, որ վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Դիտումների քանակը: 4073
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին