ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի:
Կարդալ ավելին
Ներկայումս թշնամու հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետ քաշման և տարհանվածների վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Կարդալ ավելին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր է քննարկել Հարավային Կովկասի
Կարդալ ավելին
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է։
Կարդալ ավելին
Եվլախ քաղաքում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումը կայացել է գործնական մթնոլորտում։
Կարդալ ավելին
Ադրբեջանը ռազմական ագրեսիա է կիրառել, որպեսզի ստիպի ժողովրդավարական հայկական Արցախի Հանրապետությանը հանձնվել բռնապետ Ալիևին՝ նշված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում:
Կարդալ ավելին
Արցախում դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 200 մարդ է զոհվել։
Կարդալ ավելին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կարդալ ավելին
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ: