Չավուշօղլուն ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում

Ուկրաինայում իրավիճակը ցույց տվեց, որ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխումների կարիք ունի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ճապոնացի պաշտոնակից Յոսիմասա Հայասիի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Իրավիճակն այնտեղ կրկին ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխումների կարիք ունի»,- շեշտել է թուրք դիվանագետը։

Չավուշօղլուի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

«Մենք Ճապոնիայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել այս հարցի շուրջ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ չներկայացնելով այլ մանրամասներ:

Թուրքիան պարբերաբար հանդես է գալիս ՄԱԿ-ի հասցեին քննադատությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե ամեն տարի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին հայտարարում է նման անհրաժեշտության մասին։

Դիտումների քանակը: 4085
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին