Դեսպանները քննարկել են Անդրկովկասում ԱՄՆ ծրագրերը

ԱՄՆ դեսպաններ

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները` Լին Թրեյսին, Քելլի Դեգնանը և Լի Լիցենբերգերը, ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում հանդիպել են Վաշինգտոնում, որի ժամանակ մտքեր են փոխանակել ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Նրանք ընդգծել են փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը», — նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4074
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին