“Ահա այսպես է ամփոփել Հայաստան կատարած իր այցը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Հիմնական շեշտադրումները՝
1. Հեղափոխական դինամիկան նոր հնարավորություններ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար
2․ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ջանքերը ստեղծել
անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ
3․ Ի ճանաչումն Հայաստանի կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու ջանքերի, Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը 2019-ին, որը հիմնականում կուղղվի ենթակառուցվածքային զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանը
4․ ԵՄ-ն ոգևորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անցած մեկ տարվա զարգացումներով, բայց նաև կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մտահոգությունները վերջին շրջանում շփման գծում և հռետորաբանության մեջ (հասկանալի է, թե ու՛մ) արձանագրված էսկալացիայով
5․ «Պարոն վարչապետը, ես ոգևորված եմ ձեր առաջնորդության ներքո արձանագրված առաջընթացով, և վստահեցնում եմ, որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ»
6․ Հայաստանի հազարամյա ազդեցությունը Եվրոպայի մշակույթի վրա անջնջելի հետք է թողել
7․ Հայաստանը՝ ազատություն տենչող իրական մարդկանց երկիր (Հայաստանից հրապարակված վեց լուսանկարների վերնագիր)
Ի հակադրություն սրա, առաջարկում եմ դիտել նաև մեր հարևան երկիր կատարած այցի ամփոփիչ տեսահոլովակը (լուսանկարներ չկան) և ուշադրություն դարձնել այնտեղ արված շեշտադրումներին ու տոնայնությանը:
=> Իր աշխարհագրական դիրքով եզակի մի երկիր, որ նայում է արևելքին և արևմուտքին, ում պատրաստ են աջակցել օրենքի գերակայության հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում, երկիր որտեղ ժամանակին հռոմեացի լեգիոներները ժայռապատկերներ են թողել, ինչը վկայում է, որ այդ երկիրը Եվրոպայի համար նշանակալի տեղ/դիրք է զբաղեցրել”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Արման Եղոյանը:
Թողնել պատասխան