Օգոստոսի 27-ից 28 լույս գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Արցախի Հանրապետության նախագահական նստավայրի ուղղությամբ: Այդ մասին փաստում են նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբ Մարտունի փողոցից բերման է ենթարկել 2 քաղաքացու։ Նրանք Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 40-ամյա Տ.Հ.-ն և 42-ամյա Ա. Ա.-ն են։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թողնել պատասխան