ՀԱՑԱԴՈՒԼ Արցախում

IMG_6711

Այսօր հացադուլ հայտարարելու մտադրությամբ Arcakh24.info լրատվական կայքի խմբագրությանն է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կարեն Աշոտի Գրիգորյանը: Հացադուլը սկսվելու է ժամը 16:00-ից՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից պուրակում: Կարենն այդ քայլը բացատրում է նրանով, որ ՙՙդանակը հասել է ոսկոռինՙՙ ու այլ կերպ հնարավոր չէ լսելի դառնալ մեր պաշտոնյաների համար:


Կարենի պահանջների ցանկը հետևյալն է՝

1 Ե՞րբ է վերանալու ԱՐՑԱԽՈՒՄ ծանոթով, բարեկամով աշխատանքների տեղավորման հարցը:
2 Ինչու՞ են հիվանդ մարդկանց հաշմանդամի կարգավիճակից անհիմն պատճառով զրկում:
3 Զոհված ազատամարտիկների երեխաներին և փախստականներին բնակարանով ապահովվել համար պետական սուբսիդավորմամբ ծրագրից օգտվելը գրեթե անհասանելի է: Տեղյակ ե՞ք արդյոք, թե քանի տոկոսն է կարողանում օգտվել այդ ծրագրից։
4 Ինչու՞ զոհված ազատամարտիկների և վիրավորների ընտանիքներին չեն տրամադրվում գոնե հողամասեր:
5 Ինչու՞ են մարդիկ ստիպված արտագաղթում Արցախից։
6 Ի վերջո ո՞վ է զբաղվում անհայտ կորած ազատամարտիկների հարցերով և ինչ արդյունքների են հասել մինչև այսօր:

 

Կարեն Գրիգորյանի փաստաթղթերը

Կարեն Գրիգորյանի փաստաթղթերը

Դիտումների քանակը: 8897
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan