Հարված թիկունքից…… քիչ ներքև

IMG_6441

Կես դարյա գիտակից կյանքիս ընթացքում երբեք լրջորեն չեմ մտածել սեռական փոքրամասնությունների խնդիրների մասին` այն տեղի մասին, որը նրանք կարող են զբաղեցնել մեր հասարակական կյանքում: Ավելին, չեմ էլ մտածել նրանց հետ «խաղաղ գոյակցության» ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին` անհրաժեշտություն, որն ավելի ու ավելի մեծ համառությամբ է թակում մեր դռները:

Մարդկային քաղաքակրթության պատմությունը բազմաթիվ փաստեր է ֆիքսել լիովին զարգացած, քաղաքակիրթ ազգերի կողմից «այլակարծության» չընդունման վերաբերյալ, և այո, կթույլատրվի այսպես արտահայտվել` «այլազգացության» վերաբերյալ: «Հոտից անջատվածների», ընդունված վարքագծի նորմերի կամ «երկնքից ուղարկված» պատվիրանները խախտողների քարկոծումը, ամեն տեսակի սև հարյուրյակների և Կու-կլուքս-կլանների ջարդերը, «Բարդուղիմեոսյան գիշերները» և ցեղասպանությունները` կատարված կրոնական, ռասայական, ազգային, քաղաքական և այլ պատճառներով:

Եվ ահա սեփական ժողովրդի բարոյական հիմքերի նկատմամբ անկոտրում հավատով, ազգային մտածելակերպի հիմքերի անխախտելիությամբ (ավելի ճիշտ անանցանելիությամբ) տոգորված` մենք չնկատեցինք, առանց չափազանցության, ազգային ինքնության համար իրական սպառնալիքը:

Վերապրելով ողբերգությունների, թվում էր թե, անսպառ շարք` մենք վերջապես ամուր և հաստատուն կերպով կանգնեցինք ազգային ինքնության վերականգնման ճանապարհին: Հետ վերադարձնելով մեր պատմական հայրենիքի մի մասը, արմատախիլ անելով արդեն ճյուղավորվող քրեա-օլիգարխիկ ուռուցքը` ազգային զարգացման առաջնային ուղղություններ շոշափեցինք:

Եվ հանկարծ … Երևանում, նոյեմբերի կեսին հայտարարված սեռական փոքրամասնությունների ֆորումն այլ կերպ, քան «հարված թիկունքից» չես անվանի (և հաշվի առնելով քննարկվող թեմայի առանձնահատկությունները` քիչ ներքև): Հայկական մտածելակերպը, որ հիմնված է նաև ավանդական ընտանեկան արժեքների վրա, տասնամյակներ շարունակ յուրահատուկ խորամանկությամբ բոլոր հնարավոր կողմերից ռմբակոծվել է սեռական հեղափոխությունների և պոռնոինդուստրիայի տարաբնույթ ձևերի կողմից` այս անգամ ենթարկվել է ԼԳԲՏ քրիստոնյա գաղափարախոսների առավել սուր հարձակմանը:

Ստեղծված իրավիճակում ավելի քան հրատապ է դառնում հստակ մտածված ստրատեգիայի և հակազդեցության մարտավարության արագ զարգացման խնդիրը: Հայ Առաքելական Եկեղեցին արդեն դեմ է հանդես եկել այդ ֆորումին` դատապարտելով «համասեռամոլությունը և դրա քարոզչությունը հասարակայնացնելը», ինչը երիտասարդ սերնդի համար գայթակղություն է հանդիսանում և վտանգ է ներկայացնում մեր ազգի երկարակեցությանը…. Փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացեիբաց քարոզչությունը ներկայացնել մարդու իրավունքների և ազատությունների լույսի ներքո:

Ընդհանրապես, ես ծայրահեղության կողմնակից չեմ: Խոսքն, անշուշտ, Մեծ հայրենական և Ղարաբաղյան պատերազմի տարիների նման բոլոր հնարավորությունների ծայրահեղ մոբիլիզացման մասին չէ: Այստեղ ամեն ինչ ակնհայտ է: Խոսքն ինքնապաշտպանության համապարփակ մեխանիզմի մասին է, որը դրսևորվում է Արարչի կողմից ստեղծված նյութական աշխարհի գրեթե բոլոր մակարդակներում: Օրինակ, մարդու օրգանիզմի իմունային համակարգը ենթադրում է համապատասխան բջիջների արագ արձագանքը օտար մարմինների ներթափանցման դեպքում` դրանք ոչնչացնելու նպատակով, բժշկության մեջ, զարգացող փտախտից ամբողջ օրգանիզմը փրկելու համար վիրահատական դանակը համարվում է ամենամարդասիրական միջոցը: Համաշխարհային մշակույթի օրրաններից մեկում` միջնադարյան Եվրոպայում, ժանտախտի կամ խոլերայի համաճարակի տարածումից խուսափելու համար` ամբողջությամբ այրվում էին քաղաքների և գյուղերի բնակիչները… Եվ նման օրինակներ կարելի է բերել որքան ցանկանաք:

Անշուշտ, մարդ անհատի ֆիզիոլոգիան շատ բարդ է և լիովին ուսումնասիրված չէ: Ոչ ոք իրավունք չունի և չի կարող ժխտել բարոյաէթիկական և սոցիալական ուղենիշների կախվածությունը ֆիզիոլոգիայից: Այնուամենայնիվ, արդեն իսկ ամենացածր մակարդակում, մարդկային հաղորդակցման էթիկան մշակել է վարքագծի նորմեր, երբ ասենք գրիպով հիվանդ մարդը կտրուկ սահմանափակում է շփումը հասարակության առողջ մասի հետ: Բոլորովին պարտադիր չէ այդպես ագրեսիվորեն գովազդել և պարտադրել ձեր անոմալ լինելը: Եվրոպական մի շարք երկրներում միասեռ ամուսնությունների գրանցումը, երրորդ սեռի ոչ այնքան հասկանալի վիճակի ներդնումը դժվարությամբ է տեղավորվում մեր, դեռևս նորմալ համարվող տրամաբանության և աշխարհայացքի սահմանների մեջ: Ի վերջո երրորդ աչքով կամ ոտքով մարդկային մուտանտների ծնունդը չի ստիպում կենսաբաններին դասակարգել մարդկային էակին սրպես երեք աչքանի կամ երեքոտանի:

Այնուամենայնիվ, ես շատ ավելի կարևոր եմ համարում խնդրի հոգևոր և բարոյական կողմերն ընդգծելը: Ռազմական տեսանկյունից պարտություն կրած Ավարայրի ճակատամարտը համարվում է հայ ժողովրդի հոգու հաղթանակ, քանի որ այն ժամանակ դրված էր ազգային և կրոնական ինքնության պահպանման հարցը: Ղարաբաղյան շարժումը, նույնպես, առաջին հերթին հետապնդում էր ոչ տնտեսական խնդիրներ, այլ ազգային զարգացման ուղիներ ինքնուրույն ընտրելու իրավունքի իրականացման խնդիրը: Հազարավոր կյանքեր, անսահման հոգևոր էներգիա է դրվել անկախության զոհասեղանին: Մեր ազգի հազարամյա ողբերգական պատմությունը հաստատապես ցույց է տվել, որ մենք պատրաստ ենք ցանկացած զոհաբերության հանուն Աստծո կողմից նախանշված մեր առաքելության կատարման… Եվ ազգային ինքնության պահպանումը դրա հիմնական բաղադրիչներից մեկն է:

Հիմնականում այդ պատճառով մտքումս չեմ կարող տեղավորել, թե ինչ ուժերի գլխում է ծագել ԼԳԲՏ ֆորումը` քրիստոնեական հայրենիքի պաշտպանների արյունով լվացված սուրբ հողում կազմակերպելու մասին այդ անհեթեթ գաղափարը: Ո՞վ, ի՞նչ նպատակով և ինչու՞ հենց այս պահին որոշեց առաջադրել վերածնվող հայության մայրաքաղաք Երևանը որպես Սոդոմի կամ Գոմորի դերի թեկնածու:

Անկասկած, շատ լուրջ խաղ է ձեռնարկվել: Սակայն վստահ եմ, որ հայ ժողովրդի շախմատի հանճարը հուսալի հակաթույն կգտնի մեր դեմ խաղարկվող կոմբինացիայի դեմ: Եվ թող Աստված անկոտրում կամք ու վճռականություն տա մեզ չտրվելու գայթակղություններին և պահպանելու մեր սերունդների համար Մեծ ու Քրիստոնյա Հայաստանը:

Գագիկ Բաղունց

Դիտումների քանակը: 5199
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan