Հայտնի է առաջիկա չարտերային չվերթների ժամանակացույցը

Ժամեր առաջ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջից առաջիկա չվերթների մասին տեղեկատվություն է հրապարակել և նշել է, որ մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ Belavia ավիաընկերության կողմից Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթներ կիրականացվեն։

Կոմիտեն հրատարակել է նաև չարտերային չվերթների ժամանակացույցը՝

  1. Սեպտեմբերի 3-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա, Ural ավիաընկերություն (ժամանում 02:40, մեկնում 03:30):
  2. Սեպտեմբերի 3-ին Երևան-Մոսկվա-Երևան, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 15:00, ժամանում 13:00):
  3. Սեպտեմբերի 3-ին, 8-ին և 10-ին Սոչի-Երևան-Սոչի, Ural ավիաընկերություն (ժամանում 16:15, մեկնում 17:15):
  4. Սեպտեմբերի 3-ին և 10-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա, Aeroflot ավիաընկերություն (ժամանում 13:45, մեկնում 14:45):
  5. Ս. թ. սեպտեմբերի 1-ին իրականացվելիք Երևան-Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. սեպտեմբերի 4-ը, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 09:00, ժամանում 18:35):
  6. Սեպտեմբերի 4-ին Մոսկվա-Երևան, Nord Star ավիաընկերություն (ժամանում 14:50):
  7. Սեպտեմբերի 4-ին Գյումրի-Մոսկվա, Nord Star ավիաընկերություն (մեկնում 17:30):
  8. Սեպտեմբերի 4-ին Թեհրան-Երևան-Թեհրան, Taban ավիաընկերություն (ժամային փոփոխություն՝ ժամանում 21:00, մեկնում 23:00):
  9. Սեպտեմբերի 4-ին Երևան- Թեհրան-Երևան, Armenia Airways ավիաընկերություն (մեկնում 11:00, ժամանում 15:30):
  10. Սեպտեմբերի 4-ին, 6-ին, 7-ին, 9-ին և 11-ին Դուբայ-Երևան-Դուբայ, Fly Dubai ավիաընկերություն (ժամանում 11:10, մեկնում 12:10):
  11. Սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա, Ural ավիաընկերություն (ժամանում 01:40, մեկնում 02:40):
  12. Սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին Կիև-Երևան-Կիև, SKYUP ավիաընկերություն (ժամանում 21:40, մեկնում 22:40):
  13. Սեպտեմբերի 4-ին և 11-ին Փարիզ-Երևան-Փարիզ, Air France ավիաընկերություն (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):
  14. Սեպտեմբերի 4-ին և 11-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ, Ural ավիաընկերություն (ժամանում 20:30, մեկնում 21:30):
  15. Սեպտեմբերի 5-ին Երևան-Միներալնիե Վոդի-Երևան, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 09:40, ժամանում 12:35):
  16. Սեպտեմբերի 5-ին Բեյրութ-Երևան-Բեյրութ, Middle East ավիաընկերություն (ժամանում 16:45, մեկնում 17։45):
  17. Սեպտեմբերի 5-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա, Aeroflot ավիաընկերություն (ժամանում 21:35, մեկնում 22:35):
  18. Սեպտեմբերի 5-ին և 12-ին Վիեննա-Երևան- Վիեննա, Austrian Airlines ավիաընկերություն (ժամանում 03:55, մեկնում 04:45):
  19. Ս.թ. սեպտեմբերի 6-ին Դոհա-Երևան-Դոհա, Qatar Airways ավիաընկերություն (ժամանում 00:50, մեկնում 03:00):
  20. Սեպտեմբերի 6-ին Սամարա-Երևան- Սամարա, Ural ավիաընկերություն (ժամանում 22:40, մեկնում 23:30):
  21. Սեպտեմբերի 6-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա, Nord Star ավիաընկերություն (ժամանում 19:20, մեկնում 20:40):
  22. Սեպտեմբերի 6-ին Երևան-Սոչի-Երևան, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 16:30, ժամանում 20:40):
  23. Սեպտեմբերի 6-ին և 9-ին Կրասնոդար-Երևան-Կրասնոդար, Ural ավիաընկերություն (ժամանում 10:30,, մեկնում 11:20):
  24. Սեպտեմբերի 7-ին Երևան-Մոսկվա-Երևան, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 17:00, ժամանում 23:00):
  25. Սեպտեմբերի 7-ին Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան, Armenia Airways ավիաընկերություն (մեկնում 09:00, ժամանում 15:45):
  26. Սեպտեմբերի 7-ին, 9-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա, Nord Star ավիաընկերություն (ժամանում 14:50, մեկնում 16:10): (Սեպտեմբերի 11-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը չեղարկվել է Nord Star ընկերության կողմից)։
  27. Սեպտեմբերի 8-ին Երևան-Կրասնոդար-Երևան, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 16:00, ժամանում 20:15):
  28. Սեպտեմբերի 8-ին Երևան-Դոնի Ռոստով-Երևան, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 09:00, ժամանում 13:00):
  29. Սեպտեմբերի 9-ին Երևան-Նիժնի Նովգորորդ-Երևան, Aircompany Armenia ավիաընկերություն (մեկնում 10:30, ժամանում 17:35):
  30. Սեպտեմբերի 10-ին Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ, Ural ավիաընկերություն (ժամանում 02:15, մեկնում 03:05):

Հաղորդագրության մեջ ասված էր նաև, որ չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվությունը  կարելի է ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines

«ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- նշված էր հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 4711
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին