ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են Բերձորի միջանցքի խնդիրը

ՀՀ ՌԴ

Հայաստանի հանրապետության փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ 2020-2022թթ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Համաձայն աղբյուրի, անդրադարձ է կատարվել ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հարցերին։

Դիտումների քանակը: 3858
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին