ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիներին

Անահիտ Մանասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

Աղբյուրը նշում է, որ առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների

Պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։

Այցին ներգրավված է եղել պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է ադրբեջանցի զինծառայողների բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։

Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։

Դիտումների քանակը: 3886
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին