Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այսօր` հունվարի 9-ին, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ օգնության երկրորդ ինքնաթիռը վայրեջք է կատարել Հայաստանում։ Այն ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։
Օգնությունը նախատեսված է պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար:
Ինքնաթիռը Հայաստանում դիմավորեցին ՀՀ ԱԳՆ և Հայ օգնության միության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամանած հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։
Թողնել պատասխան