Կալանավորում Ստեփանակերտում` խուլիգանության մեղադրանքով

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել և մեղադրանք է առաջադրվել՝ 1988թ ծնված մայրաքաղաքի բնակիչ Ա.Կ-ն։ Այդ մասին հայտնում է ԱՀ քնչական կոմիտեն։

Մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի համար, որ Ա.Կ-ն 2023թ. ապրիլի 19-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական շարժառիթով, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու նշված ճանապարահատվածով երթևեկող անձանց նկատմամբ, արհամարհելով հասարակության մեջ ընդունված համակեցության կանոնները, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով՝ փորձել է կանգնեցնել ճանապարահատվածով երթևեկող ավտոմեքենաները և առանց պատճառի, դիտավորությամբ հարվածելու, հրելու և քաշքշելու եղանակով բռնություն է գործադրել «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Ա.-ի նկատմամբ՝ դրանով իսկ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։

«Ա.Կ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է աղբյուրը:

Դիտումների քանակը: 3880
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին