Խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Սիմոնյան

Ալեն թուրքիա

Հայաստանը տրամադրված է և պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այդ մասին Անկարայում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` վստահեցնելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք պատրաստ ենք և շահագրգռված ենք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Առևտրի առումով տարածաշրջանի բացման հետ կապված մենք խնդիրներ չենք տեսնում։ Մարդկանց և ապրանքների տեղաշարժն Ադրբեջանից Նախիջևան ու Թուրքիա կարող է անարգել իրականացվել, իհարկե՝ հաշվի առնելով Հայաստանի օրենսդրությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է նա։

Միաժամանակ Սիմոնյանը անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման խնդրին նշել է.

«Մենք բազմիցս Ադրբեջանին առաջարկել ենք, որ սահմանին գտնվող զորքերը հավասար հիմունքներով հետ քաշվեն։ Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի։ Այս կապակցությամբ մենք հույս ունենք, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։

Դիտումների քանակը: 3790
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին