Խնձրիստանում ոչ բնակելի տուն է այրվել

Խնձիրստան

Փետրվարի 12-ին ժամը 14։16-ին ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Խնձրիստան համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Այդ մասին հաղորդում են ԱԻՊ ծառայությունից։

Համաձայն աղբյուրի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի տունը` ամբողջությամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, լիամարվել` 00։30-ին։

Հայտնի է նաև, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Դիտումների քանակը: 4270
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին