Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և դեսպաններ Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ վաղը` մայիսի 6-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ նախատեսվում է համատեղ փաստաթղթի ստորագրում։ Վաղը ժամը 12:15-ին նախատեսված է նաև Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը:
Տեղեկացնենք նաև, որ Լավրովը հանդիպումներ է պլանավորել նաև Ադրբեջանում։
Թողնել պատասխան