Լեմկին ինստիտուտի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզ

Լեմկին

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ»,- հայտնում է աղբյուրը` հավելելով, որ այցի արդյունքները կներկայացվի զեկույցի տեսքով:

Դիտումների քանակը: 3883
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին