Իգոր Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է

Խաչատուրով Ի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդն` Իգոր Խաչատուրովը, արդարացվեց։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է։ Այդ մասին հայտնի է դարձել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հրապարակած որոշումից:

«Ղեկավարներով անմեղության կանխավարկածով` դատարանը որոշում է ճանաչել և հռչակել մեղադրյալ Խաչատուրովի անմեղությունը։ 2003 թվականի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և արդարացնել նրան` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել, գրավի գումարն էլ վերադարձնել գրավատուին»,– ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ 2022–ի մայիսի 17-ին Երևանի Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։

Հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ էր արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Դիտումների քանակը: 3848
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին