Գրիգորի Խաչատուրովը չի կալանավորվի. միջնորդությունը մերժվեց

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի կայացրած որոշմամբ միջնորդությունը մերժվել է։

«Դեռ չեմ հասցրել կարդալ, թե ինչ հիմքով է, բայց միջնորդությունը մերժվել է։ Չգիտեմ հիմնավոր կասկածով է մերժվել, թե հիմքերով։ Որոշմանը կծանոթանամ, ու հայտարարություն կտարածենք այդ մասին»,– հայտնել է փաստաբանը։

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։

Նախնական տեղեկություններով` Խաչատուրովը ձերբակալվել էր պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։

Դիտումների քանակը: 3867
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին